Տեղեկատվություն



Գյուղատնտեսական գործունեություն իրականացնող և ընդհանուր հարկման դաշտում գործող կազմակերպությունը, որը չի հանդիասանում ԱԱՀ վճարող, իրականացրել է ապրանքների արտահանում ԵՏՄ անդամ երկիր, սակայն գործարքի կողմ հանդիսացող ԵՏՄ անդամ երկրի կազմակերպությունը հրաժարվել է ներկայացնել ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը։
ՀԱՐՑ
1․ Արտահանման հարկային հայտարարագիր ներկայացնելիս՝ արդյո՞ք հայտարարագրվելու է նաև ԱԱՀ-ի արժեքը։
2․ Արդյո՞ք օրենքով սահմանված կարգով 181-րդ օրը կազմակերպության կողմից կառաջանա ԱԱՀ-ի վճարման պարտավորություն։
Բացառապես գյուղատնտեսական արտադրանքի արտադրությամբ զբաղվող և ԱԱՀ վճարող չհամարվող կազմակերպության կողմից ԵՏՄ անդամ պետության ապրանքների արտահանման մասով ներմուծողի հաշվառման վայրի հարկային մարմնի հաստատած՝ ապրանքների ներմուծման և անուղղակի հարկերի վճարման մասին հայտարարությունը չներկայացնելու դեպքում օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասի դրույթները կիրառելի չեն։ Այսինքն, ԵՏՄ անդամ պաետություններ ապրանքների արտահանման մասով օրենքի 5-րդ հոդվածի 3-րդ մասով սահմանված ժամկետում՝ ապրանքները ՀՀ տարածքից փաստացի արտահանելու օրվան հաջորդող 181-րդ օրը ԱԱՀ-ի գծով պարտավորություններ չեն առաջադրվում, ինչպես նաև հարկային մարմին ներկայացվող արտահանման հարկային հայտարարագրում արտահանման գործարքի մասով ԱԱՀ-ի գումարներ չեն լրացվում(լրացվում …


Անդամագրվել